Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Ինչպե՞ս վերահսկել սթրեսները

Ինչպե՞ս վերահսկել սթրեսները

Ինչպե՞ս վերահսկել սթրեսներըԻնչպե՞ս պահպանել հանգստությունը և բարձր աշխատունակությունը: Բոդո Շեֆերի «Հաղթողների օրենքները» հանրահայտ գրքում բերված են սթրեսները վերհսկելու 24 կանոններ:


1. Ամենակարևորը կանոնը կատարածի վրա կենտրոնանալն է: Եթե ուտում եք, ուրեմն կերեք, այլ ոչ թե կարդացեք: Երբեք պետք չէ երկու գործ միանգամից անել: Կյանքից բավականություն ստանալու համար հարկավոր է և մտքով և ֆիզիկապես գտնվել նույն տեղում:


2. Պակասեցրեք արագությունը: Ընտրեք ձեզ համար ամենահարմար աշխատանքային ռիթմը:


3. Ժամանակ գտեք կյանքում ամենակարևորի համար: Պլանավորեք ձեր օրը, շաբաթը:


4. Հարկավոր չէ գերբեռնվել: Աշխատանքով գերբեռնված մարդը արտաքին աշխարհին արձագանքում է ռեֆլեքսորեն:


5. Սովորեք պատսպարվել արտաքին ազդեցությունից: Նույնիսկ ամենահաճելի մարդը կարող է սթրեսի պատճառ դառնալ: «Չխանգարել» ցուցանակը տեղին է ոչ միայն հյուրանոցում:


6. Պլանավորեք օրը այնպես, որ ժամանակին հասցնեք ամեն տեղ: Ավելորդ շտապողականությունը հրահրում է սթրես:


7. Պետք չէ ձգտել ամեն ինչում հասնել կատարելության:


8. Եթե հասել եք հաջողության՝ ուրախացեք: Մի փոքր ընդմիջում արեք և նշեք հաջողությունը: Լիովին տրվեք դրական զգացմունքներին:


9. Մի սպասեք կայուն հաջողության: Միշտ հիշեք. ամառից հետո միշտ ձմեռ է գալիս:


10. Մի ընդունիր չափից լուրջ տեսք: Այս դեպքում դժվար կլինի ձեզ հիասթափեցնել կամ նեղացնել: Եթե ձեզ հավասարակշռությունից չի հանում ոչ հաջողությունը, ոչ գովասանքը, ոչ հաղթանակը, ոչ պարտությունը, ոչ քննադատությունը, նշանակում է դուք ձեռք եք բերել հոգեկան հավասարակշռություն:


11. Ապագայի նկատմամբ անհանգստությունը խանգարում է կենտրոնանալ և դառնում է սթրեսի պատճառ: Ձեր ողջ էներգիան անհրաժեշտ է կենտրոնացնել ներկայի վրա:


12. Ամենուր պահպանեք կարգ ու կանոն: Եթե ձեր աշխատանքային սեղանին դրված է միայն այն, ինչ պետք է տվյալ պահին աշխատելու համար, ապա դուք աշխատանքի վրա կենտրոնանալու ավելի մեծ շանս ունեք:


13. Սովորեք հաճույք ստանալ ձեր կատարածից:


14. Աշխատանքի ընթացքում պլանավորեք ընդմիջումներ և խստորեն հետևեք դրանց:


15. Կառավարեք ձեր արարքները և վերահսկեք այն:


16. Եթե մեծ ծավալի աշխատանք եք կատարելու, ապա գրառեք այն ամենը ինչ պահանջվում է կատարել:


17. Շրջապատի հետ կիսեք ձեր աշխատանքը: Մտածեք ո՞վ կարող է իր վրա վերցնել ձեր աշխատանքի մի մասը:


18. Օրվա որոշակի մասը պետք է նվիրվի սովորական գործերին: Դա զարգացնում ում է սեփական կարգ ու կանոնը և օգնում է պահպանել ներքին հավասարակշռությունը:


19. Ժամանակ առ ժամանակ թույլ տվեք ձեզ խեղկատակել: Սթրեսից ազատվեք սթրեսի միջոցով: Աշխարհը կառավարում է նա, ով կարողանում է ծիծաղել:


20. Եթե դուք «կենտրոնացել» եք հաջողության հասնելու վրա, ապա փորձեք երբեմն բացարձակ անիմաստ արարքներ անել: Պարտադիր չէ, որ բոլոր գործերը իմաստավորված լինեն: Թույլ տվեք ձեզ որոշ թեթևամիտ արարքներ:


21. Մի փորձեք ամեն ինչում և ամենուր շրջապատի համար լինել հասանելի:


22. Սովորեք ինքներդ ձեզ զվարճացնել: Ժամանակ ընտրեք մարդկանց հետ շփվելու և զվարճանալու համար:


23. Ժամանակ առ ժամանակ ձեզ համար կազմակերպեք Ծույլի օր:


24. Մի փորձեք բոլոր կանոնները միանգամից կատարել: Դա ևս լրացուցիչ սթրես կարող է առաջացնել:


Այս կանոնները կօգնեն ձեզ ինքնավերահսկողություն պահպանել:


Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության

Սկզբնաղբյուր. Sila.pro
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ